Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցի որոշումը կհրապարակվի վաղը (տեսանյութ)

Հասարակություն
Պավիկ

Վերաքննիչ դատարանում  ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին միջնորդության քննությունը: Պավլիկ Մանուկյանի  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ Պավել Մանուկյանի վիրահատությունը նախատեսված էր այսօր, սակայն այն հետաձգվել է, քանի որ վերջինս ցանկացել է պարտադիր ներկա լինել դատական նիստին: Վիրահատությունը տեղի կունենա վաղը՝ Դատապարտյալների հիվանդանոցում, ինչին մեղադրյալի պաշտպանը դեմ է՝ կարծելով, որ վիրահատությունը պետք է պարտադիր տեղի ունենա «Էրեբունի» ԲԿ-ում: Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 19-ին` ժամը 10:30-ին կհրապարակի Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին միջնորդության քննության որոշումը: «Պավլիկի տրամադրությունը լավ էր, սակայն սաստիկ ցավեր ուներ, ստիպված էին հետաձգել դատական նիստն ու ցավազրկող ներարկեին: Կարծում եմ՝ վաղը նրան չեն բերի դատարան, քանի որ այդպիսի հիվանդի համար սա ծանր է, տեղաշարվելը նրա համար նույնիսկ տանջալից է»,- ասել է պաշտպանը՝ հայտնելով, որ եթե վաղը Պավլիկ Մանուկյանի կալանքը չվերացվի, կշարունակեն իրավական ընթացակարգը և կդիմեն Վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Տեսանյութերը՝ news.am-ի