Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ընկերություն է գալիս Հայաստան (տեսանյութ)

Հասարակություն
gagik-makaryan

 Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Հայաստանում ներդրումներ կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել աշխարհահռչակ «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության հետ:    Ըստ  միության նախագահ Գագիկ Մակարյանի՝  վաղը   «Շնայդեր էլեկտրիկ»-ի ներկայացուցիչները կհանդիպեն  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Թե որքան գումար կներդնի ֆրանսիական ընկերությունը Հայաստանում՝  նա դժվարացավ ասել:  «Շնայդեր էլեկտրիկ»-ը   հիմնականում զբաղվում է արևային ու քամու էներգիայի արտադրությամբ։ «Իրենք հետաքրքրված են Հայաստանում իրենց օֆիսները ստեղծել, հետագա ներդրումներ կատարել, գուցե եւ արտադրությունների պատվերներ տալ: Տարածաշրջանում գրասենյակ չկա, դա կլինի Հայաստանում: Նման բարձր վարկանիշ ունեցող կազմակերպության գալը կարեւոր է, քանի որ դա նաեւ որոշակի վստահություն կառաջացնի այլ ներդրողների հանդեպ»,-ասաց պարոն Մակարյանը։