Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն
sedrak-nazaryan

Սեդրակ Նազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանը ֆբ-ում հաղորդագրություն են տարածել. «Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին, ով հրազենային վիրավորումից բուժում էր ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։ Ներկա պահին Ս.Նազարյանին տեղափոխում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին։

Ս.Նազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյան Երվանդ Վարոսյան» Ավելի ուշ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվեց: Նման որոշում է կայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: