Ազատության հրապարակում հավաքն ավարտվեց, երթ տեղի չունեցավ (տեսանյութ)
Ազատության հրապարակում այսօր՝ օգոստոսի 12-ին, մեկնարկել է ի աջակցություն «Սասնա ծռեր»-ի ամենօրյա հանրահավաքը: Ավելի վճռականությամբ մենք շարունակում ենք մեր պայքարը: Այս մասին Ազատության հրապարակ հայտարարեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգմոշյանը: «Պատրաստվել շարունակական պայքարիին՝ մինչև հասնենք մեր նպատակներին: Ամեն րոպե տեղեկություններ ենք սպասում անազատության մեջ գտնվող տղաներից: Գիտեմ, որ շատերդ անուղղակի տեղեկություններ ունեք: Բոլոր տղաների վճռականությունը բացարձակապես անկում չի տվել, տղաները անազատության մեջ իրենք իրենց համարում են հաղթանակած, և իրենք կոչ են անում շարունակել պայքարը և հասնել հաղթնակի»,- հայտարարեց նա: Վերջինս ընդգծեց՝ սա քաջարերելու համար չէ ասվում, այլ տղաները բարձր վճռականությամբ են տրամադրված: https://youtu.be/lqgMHd1YdEA Այնուհետեւ ցուցարարներից ոմանք սկսեցին բղավել և պահանջել, որ բարձրախոսը փոխանցեն ցուցարար, կինոռեժիսոր Գայանե Գասպարյանին, սակայան Հարություն Աղլամազյանը և շատ քաղաքացիներ չթույլատրեցին՝ նշելով, որ այնտեղ կուռքեր ստեղծելու և մամուլի ասուլիսներ հրավիրելու վայր չէ: https://youtu.be/9k-bMKUV7L4 Ելույթ ունեցավ նաեւ Տգրան Խզմալյանը Խզմալյանն ասաց, որ առանց այն էլ լալահառաչ խոսքերը հանդուրժեցին ու երկար լսեցին. «Կուրծք ծեծոցները մեկ նպատակ ունեն՝ անվերջ գոռոցների, ղժժոցների տակ թաղել մի պարզ ճշմարտություն ու ամենակարեւորը, որի մասին հուլիսի 29-ին Վարուժան Ավետիսյանը պարզ եւ հակիրճ ասել է՝ մեր երկիրը, հայրենակիցնե՛ր, զավթվա՛ծ է: Եթե ոմանց համար անհասկանալի է՝ օկուպացվա՛ծ է: Մնացածը սիրելիներս, ածանցյալ է: Մեր երկրում 13 հազարանոց ռուսական զորք է կանգնած, որի կեսը ԿԳԲ-ի զորքերն են: Երբ գալիս եք արտասահմանից, կամ գնում եք «Զվարթնոց» օդանավակայանով, ուշադրություն դարձրեք, այդ տղաների եւ աղջիկների ուսադիրները ռուսական են, ոչ թե հայկական, Իրանի սահմանի վրա կանգնած են ռուս սահմանապահներ, ահա թե ինչու դուք 400 դոլար եք վճարում ռուսական գազի, այլ ոչ թե 100 դոլար իրանականի համար: Մնացածը ածանցյալ են, մնացածներին ռուսները բերել են, դրածոներ են: Մեր հիմնական նպատակն է՝ ո՛չ ռուսական իմպերիալիզմին»: https://youtu.be/YBYabk-Ji2Y