Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդների երկու երրորդը ահաբեկման զոհ է եղել. ՅՈՒՆԻՍԵՖ

Կարևոր լուրեր Հասարակություն
152318a0e95d1f6ecbfc4a78540f18d3

Ավելի քան 14 երկրների երիտասարդների երկու երրորդը նշում է, որ ահաբեկման զոհ է եղել: Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ իրականացված նոր հարցումն ընդգծում է  ահաբեկման տարածվածության աստիճանն ու դրա՝ երիտասարդների վրա կործանարար ազդեցությունը Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների կողմից իրականացրած նոր հարցման, յուրաքանչյուր 10 երիտասարդներից 9-ը գտնում են, որ իրենց համայնքներում ահաբեկումը համատարած խնդիր է, իսկ երկու երրորդը նշում է, որ ենթարկվել է ահաբեկման: Հարցումն իրականացվել է Յու-զեկույցի  (U-Report) միջոցով, որը երիտասարդներին ներգրավելու արագորեն աճող գործիք է և հարթակ է տրամադրում ավելի քան 20-երկրների 20 միլիոն  Յու-զեկուցողների (U-Reporter) համար: Դրանով երիտասարդներին կարճ հաղորդագրությունների, Ֆեյսբուքի, Թվիթերի միջոցով մի շարք հարցեր են ուղղվել  իրենց համայնքներում ահաբեկման ազդեցության վերաբերյալ, նրանց սեփական փորձի և այս տիպի բռնությանը վերջ տալու համար երիտասարդների կարծիքն իմանալու համար:  Հարցմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների՝ Սկաուտների և աղջիկների ուղեցույցի (Scouts and Girls Guide), ինչպես նաև՝ համաշխարհային Յու- զեկույցի  կողմից հավաքագրված ու հարցմանը մասնակցած 13-ից 30 տարեկան 100.000-ից ավել  զեկուցողներ Չիլիից, Իռլանդիայի Հանրապետությունից, Լիբերիայից, Մալազիայից, Մեքսիկայից, Մոզամբիկից, Նիգերիայից, Պակիստանից, Սինեգալից Սիերա Լեոնեից, Շվեյցարիայից, Ուգանդայից, Ուկրաինայից, Սենեգալից, Բուրկինա Ֆասոյից, Մալիից, Գվինեայից, Ինդոնեզիայից և Զամբիայից: «Ահաբեկելը, այդ թվում՝ առցանց, շարունակում է մնալ երեխաների և երիտասարդների բարեկեցությունը վտանգող հիմնականում սխալ հասկացվող ռիսկ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Երեխաների պաշտպանության գծով ավագ խորհրդական Թերեզա Քիլբեյնը (Theresa Kilbane). «Այսպիսի բռնությանը վերջ տալու համար, մենք պետք է բարձրացնենք ահաբեկման վնասակար ազդեցության վերաբերյալ հանրային իրազեկությունը, համապատասխան  հմտություններով վերազինենք ուսուցիչներին, ծնողներին և հասակակիցներին՝ ռիսկերը բացահայտելու,  տեղի ունեցած դեպքերի մասին տեղեկացնելու, ինչպես նաև՝ զոհերի մասին հոգ տանելու և պաշտպանելու համար»: Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև հետևյալը՝

  • Հարցվածների 1/3-ը կարծել է, որ ահաբեկումը սովորական երևույթ է, այդ իսկ պատճառով դրա մասին որևէ մեկին չի հաղորդել:
  • Հարցվածների մեծամասնությունը ահաբեկության զոհ է եղել մասնավորապես արտաքինի պատճառով:
  • Բռնության պատճառ է հանդիսացել նաև սեռը կամ սեռական կողմնորոշումը, ինչպես նաև ազգային պատկանելությունը:
  • Զոհերի 1/4-ը նշել է, որ չի իմացել՝ ում հայտնել այդ մասին:
  • Հարցվածների 10-ից 8-ը կարծում են, որ իրազեկության բարձրացումը, այդ թվում ուսուցիչներին վերպատրասելը՝  երեխաներին սովորեցնել ահաբեկության դեպքերի մասին տեղեկացնելու համար իրենց վատ չզգալ, դպրոցներում խնդիրը վերացնելու միջոցներից մեկն է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է  իր՝ «Դադարեցրեք բռնությունը երեխաների նկատմամբ» (End Violence Against Children) նախաձեռնության, ինչպես նաև՝ Յու-զեկույցի հարթակի և համաշխարհային սոցիալական մեդիա նախաձեռնությունների (#EndViolence) միջոցով երեխաներին և դեռահասներին ներգրավել ահաբեկության ազդեդության իրազեկման գործում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների միջոցով աշխատում է  նաև դպրոցներում ուժեղացնելու  կրթական համակարգը և ուղղորդման կայուն համակարգեր հաստատել հանուն երեխաների բարեկեցության: