Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 10-րդ տուրում 2-րդ տեղում ընթացող «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր չեմպիոն «Փյունիկին», որը վստահորեն գլխավոր է մրցաշարային աղյուսակը։ Բրոնզե մեդալակիր «Բանանցը» չկարողացավ հավասար պայքար մղել չեմպիոնի հետ եւ պարտվեց 2։4 հաշվով։ «Բանանցը» կարող էր խոշոր 1։4 հաշվով զիջել «Փյունիկին», սակայն հանդիպման վերջին րոպեին Սեմյոն Մուրադյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ «Փյունիկը» անցկացրած 10-րդ խաղում տոնելով 9-րդ հաղթանակը ավելի ամրապնդվեց 1-ին տեղում եւ այժմ արդեն 9 միավորով է առաջ անցել 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բանանցից»։

Այսօր նախատեսված «Կիլիկիա» - «Շիրակ» հանդիպումը հետաձգվել է, քանի որ ընդամենը 2 օր հետո «Կիլիկիան» Երեւանում Ինտերտոտոյի գավաթի խաղարկության շրջանակներում ընդունելու է Թբիլիսիի «Դինամոյին»։

Վաղը Հայաստանի առաջնությունում կկայանա եւս 2 հանդիպում։

Մրցաշարային աղյուսակ

Խ Մ

1.Փյունիկ 10 28

2.Բանանց 10 19

3.Միկա 9 16

4.անձասար 9 11

5.Արարատ 9 11

6.Կիլիկիա 9 9

7.Շիրակ 9 7

8.Ուլիս 9 3