Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրիգոր Լուսավորիչ»-ում երեխա չկա. երեխայի հայրն է վնասվել (տեսանյութ)

Հասարակություն
hiv-2

Վիրավորների մասին  լրագրողներին տեղեկություն հայտնեց  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում հաջողվել էր մտնել վերակենդանացման բաժանմունք: Փաշինյանը պատմեց նաեւ Սարի թաղի տներից մեկում բռնկված հրդեհի դեպքի մասին: Մարդիկ, փախնելով ոստիկաններից, մտել են այդ տունը, հետեւից ոստիկանը պայթուցիկը գցել է այդ տան մեջ: Տանը  երեք անչափահաս երեխա են եղել, որոնցից մեկը՝ երկու ամսեկան: Բարեբախտաբար, երեխաները չեն տուժել, բայց երբ հայրը վերցրել է տուն ընկած պայթուցիկը, որ դեն նետի, այն պայթել է ուղիղ հոր դեմքին: Փաշինյանը  տեղեկություններ հայտնեց նաեւ տուժած լրագրողների մասին, որոնք նույնպես գտնվում են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, վերակենդանացման բաժնում: Նրանց բոլորի վիճակը բավարար է, ծանր դեպք չկա: Պատգամավորն ասաց նաեւ, որ այս հիվանդանոցում ընդամենը երկու-երեք վիրավոր ոստիկան կա, որոնք ընդամենը սալջարդեր են ստացել: «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր եկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը, լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այս ամենը, ասել է, որ այս պահին դեռ ոչինչ չի կարող ասել: Հիվանդանոցում է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: