Երևանի փոխոստիկանապետը խոսում է առանց բառերի (տեսանյութ)
Երեկ երեկոյան Խորենացի փողոցը, կարմիր բերետավորներից մեկի խոսքերով, վտանգավոր էր առողջության համար. «Մի քաշիր: -Չեմ քաշում»: Փողոցը ժողովրդից պաշտպանում էին Հրեշտակները: Քաղաքացիները Խորենացիում ողբի փոխարեն խոսում են իրավունքներից։ Քաղաքացիները Խորենացի փողոցի անձեռնմխելիությունն ընդունեցին ի գիտություն՝ կհավաքվեն Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակը լցվում է նոր դերակատարներով՝ հանուն իրենց նոր հերոսների: Պարույր Հայրիկյանից ազատվածները պահանջում են երթ դեպի Պատմահոր հրապարակ։ Երթը սկսվում է «Միացում» կոչերի ներքո: Իսկ խաղաղ Խորենացիում հանկարծ աշխուժանում են սաղավարտավոր ոստիկանները, նոր ուժեր են բերվում ավտոբուսներով։ Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն իրենց զգոնությունը բացատրում է առանց բառերի։ Մանրամասները՝ տեսանյութում