Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանի դիմումը պաշտոնյաներին ու Կաթողիկոսին (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nbkar-Zaruhi-postanjyan

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Դիմում Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն: Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բոլոր առաջնորդներին Կոչ Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին, առավոտյան ժամը 9.00-ին ես պետք է սնունդ փոխանցեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած հայրենակիցներին: Խնդրում և ակնկալում եմ սնունդի փոխանցման հարցում ձեր աջակցությունը: Մեր հայրենակիցների մասին հոգատարությունը նաև Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերի և հոգևոր սպասավորների պարտականությունն է: Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր