Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը ցրեց ցույցը,ազատեց փողոցը, բերման ենթարկեց տասնյակ ցուցարարների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
FotorCreatedfff

 Խորենացու փողոցում հուլիսի 21­ին՝ ժամը 04:45­ ի սահմաններում ոստիկանները մեծ խմբերով սկսեցին ազատել փողոցն ու բերման ենթարկել հավաքվածներին: Մինչ այդ, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրեց Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արեց նրանց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացին տեղում։ Երկրորդ անգամ նույն կոչը անելով՝ ոստիկանները 15 րոպե ժամանակ տրամադրեցին տարածքն ազատելու համար։ Ցուցարարները այս անգամ ևս չենթարկվեցին, և ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ կիրառվեց։ Ոստիկանների մի մասը քաղաքացիական հագուստով էին: Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չմնացին։ Հուլիսի 20-­ին  ժամը 22:00–ին  Ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառեց: Քաղաքացիներին բերման   ենթարկեցին: Խորենացի փողոցի ամբողջ տարածքով մեկ կրակոցներ էին հնչում: Հուլիսի 21-ի ժամը 02;00-ի դրությամբ  Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28­ը` ոստիկան: