Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է կատարվում Երեւանում. (կարճ)

Քաղաքականություն Հասարակություն
police-1

Հուլիսի 16-ի առավոտյան «Սասնա ծռեր» ջոկատի տղաները գրավել են ոստիկանության Էրեբունու Պետական պահպանության Ծառայության շենքը: Գրավողներից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել: Գրոհի պահին, ըստ շենքը գրավողներից մյուսի՝ ազատամարտիկ Պավել Մանուկյանի, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ զոհվել է մեկ եւ վիրավորվել երկու ոստիկան: Զոհը ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանն է, իսկ վիրավորները՝ գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը: ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողներին ասել է, որ երկու վիրավորներն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շենքում գտնվող 7 ոստիկան պատանդ է վերցվել, որոնք նույնպես ՊՊԾ ծառայողներ են: Ապստամբները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Այս պահի դրությամբ նրանց պահանջներից ոչ մեկը չի կատարվել, ընդհուպ նաեւ՝ լրատվամիջոցներին ՊՊԾ տարածք մուտք գործելու թույլտվությունը: Գիշերվա դրությամբ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՊՊԾ շենքի վրա գրոհի կամ ակտիվ այլ գործողությունների հրաման տրված չէ: