Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը ժողովրդին հորդորել է չլքել փողոցները. ermenihaber

Քաղաքականություն
erdogan

Թուրքիայի նախագահականից արված հայտարարության մեջ ժողովրդին կոչ է արվել շարունակել մնալ դրսում և «տեր կանգնել» փողոցներին: Twitter-ում նախագահականի պաշտոնական հաշվից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Այս ապստամբությունը ինչ աստիճանի էլ հասնի` երեկոյան պետք է դուրս գանք փողոց և այնտեղ տեր կանգնենք իրադրությանը, քանի որ ամեն պահի կարող է նոր շարժում սկսվել»: Ավելին՝ այստեղ Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ նախօրեին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած 7 զինվորական և 1 քաղաքացիական անձ ռազմական ուղղաթիռով մեկնել են Հունաստան և վայրէջք կատարել «Դեդեաղաչ» օդանավակայանում: Զինվորականները քաղաքական ապաստան են խնդրել հունական կառավարությունից: Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի թվիթերյան գրառման, Թուրքիան Հունաստանից հետ է պահանջել փախուստի դիմած զինվորականներին: