A
A
Դոպինգ սկանդալ՝ Եվրո-2016-ից հետո
Գերմանական «Բիլդ» թերթի կարծիքով` Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները դոպինգ են օգտագործել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Գերմանիայի հետ կիսաեզրափակիչ խաղին: Լրատվամիջոցը իր տրամադրության տակ լուսանկար ունի, որն արվել է հանդիպումից հետո, ֆրանսիացիների հանդերձարանում: Դրանում լավ երեւում է, որ Ֆրանսիայի հավաքականի բժիշկներն իրենց ձեռքի տակ ունեցել են «Գուրոնսան» դեղամիջոց, որն իր մեջ կոֆեին պարունակում է: «Բիլդ»-ը նաեւ հայտնում է, որ իրենք տեղյակ են, թե ֆրանսիացի որ ֆուտբոլիստներն են օգտվել այդ դեղամիջոցից եւ ՈՒԵՖԱ-ից պահանջել են լրացուցիչ դոպինգ ստուգում անցկացնել նրանց մոտ: