A
A
«Հայկական Հոլիվուդում» սելավները ավերել են 22 կմ ճանապարհ. Առավոտ
Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ վերջին օրերին տեղացած հորդ անձրեւներից գոյացած սելավները ավերել են գյուղի համայնքային նշանակության բոլոր ճանապարհները: Դրանց ընդհանուր երկարությունը 22 կմ է: Նախկինում գյուղապետարանը այդ ճանապարհները նորոգել, խճապատել է: Խաշթառակի տարածքը թեք է, անձրեւներից առաջացած սելավները մեծ վնաս են պատճառում: Վիրաբյանը հայտնեց, որ ինքը վերջերս 2 անգամ հորդ անձեւի տակ կանգնած՝ սելավատարների մաքրման աշխատանք է ղեկավարել, որպեսզի տարերքի վնասներն ավելի մեծ չլինեն: Նա ասաց, որ համայնքային նշանակության ճանապարհները վերականգնելու համար համայնքը միջոցներ չունի, ինքը մտադիր է աջակցության համար դիմել Տավուշի մարզպետարան: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով