A
A
Ջրի որակը համապատասխանում է նորմերի պահանջներին. «Երևան ջուր»
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2016թ. ապրիլ-հունիս ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4254 փորձանմուշ: Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների` ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թ. ապրիլի 23-ի թիվ 129-Ն որոշման: «Երևան Ջուր» ՓԲԸ