Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են պաշտպանական ոլորտի համագործակցության հարցեր

Պաշտոնական
841263c3-123f-4354-a290-1de6cd1480e9

Լիտվայի Հանրապետության կատարած այցի շրջանակում հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխխոսնակ պարոն Գեդիմինաս Կիրկիլասի և Ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ պարոն Արթուրաս Պաուլաուսկասի հետ: Քննարկվել են ինչպես պաշտպանական բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության` մասնավորապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցելություններ Կաունասում տեղակայված Յոնաս Բասանավիչիուսի անվան ռազմաբժշկական ծառայություն, Դիվիզիայի գեներալ Ստասիս Ռաստիկիսի անվան Լիտվային զինված ուժերի դպրոց և Լիտվայի Մեծ Զորավար Յոնուսաս Ռադվիլայի անվան ուսումնական գունդ: 60d74a87-112f-4eed-ab47-44a731f1bf5d