Ներգաղթի պատճառով եվրոպացիներն աշխատատեղ են կորցնում. հարցում
«Sputnik.Կարծիք»-ի հարցման տվյալներով` Ֆրանսիայի հարցված բնակիչների 50 տոկոսը,Մեծ Բրիտանիայի բնակիչների 47 տոկոսը և Գերմանիայի բնակիչների 36 տոկոսը կարծում է` ներգաղթը հանգեցնում է նրան, որ իրենց երկրների քաղաքացիները կորցնում են իրենց աշխատատեղերը։ Տվյալները ստացվել են հարցման արդյունքում, որն անցկացրել են Ifop հայտնի ֆրանսիական հետազոտական ընկերությունը և Populus բրիտանական ընկերությունը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով։
Պատասխանելով՝ «համաձա՞յն եք արդյոք այն պնդման հետ, որ ներգաղթը հանգեցնում է բնակիչների աշխատատեղերի կորստի` հօգուտ միգրանտների» հարցին` Մեծ Բրիտանիայի բնակիչների 24 տոկոսը չի կարողացել պատասխանել։ Այս հարցում իրազեկված են եղել Ֆրանսիայի և Գերմանիայի բնակիչները. ֆրանսիացիների ընդամենը 5 տոկոսը և գերմանացիների 6 տոկոսն է ընտրել «չգիտեմ» պատասխանը։ Մեծ Բրիտանիայում հարցախույզն անցկացրել է բրիտանական Populus հետազոտական ընկերությունը 2016թ-ի ապրիլի 15-21-ը։ Ֆրանսիայում և Գերմանիայում հարցախույզն անցկացրել է Ֆրանսիայի հնագույն ընկերություններից մեկը` IFop-ը, 2016թ.-ի ապրիլի 14-18-ը։
Հարցմանը մասնակցել է 3042 մարդ, որոնցից 989-ը` Գերմանիայից, 1008-ը`Ֆրանսիայից, 1045-ը` Մեծ Բրիտանիայից։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում: Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։
«Sputnik.Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
