Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրան»-ից առաջ`ծիրանի օրհնության կարգ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ciran-1

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումից ժամեր անց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց ծիրանի օրհնության կարգ։ Ծիրանն օրհնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Եկեղեցու բակում տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել՝ ներկա գտնվելու խորհրդանշական միջոցառմանը։ Ի դեպ՝ օրհնության կարգը կատարվեց նախատեսված ժամից ավելի շուտ, քանի որ եկեղեցում պսակադրություն էր կատարվելու։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ ծիրանով լի զամբյուղով կանգնել էին խորանի մոտ։ Մարդիկ մոտենում էին, վերցնում մեկական օրհնված ծիրան և հեռանում։ ciran1 «Ծիրանը միակ միրգն է, որ ամբողջ աշխարհն ընդունում է որպես հայկական պտուղ։ Եվ եթե մարդը համարձակվում է իր մշակութային ձեռնարկի, փառատոնի անունը դնել «Ոսկե ծիրան», ուրեմն պետք է կարողանա ծիրանի խորհուրդը պատմել բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք հպարտանալու և ցուցադրելու շատ բան ունենք»,-ասաց Հարություն Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ երեկոյան ժամը 19.00-ին տեղի կունենա կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։