Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՛վ «Հանրապետականից», ե՛ւ ինչ կուսակցություն կա, զզված եմ բոլորից. news.am

Հասարակություն
maxresdefault17

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ներկայիս «այլասերված քաղաքական դաշտում» անելիք չունի։ Այս մասին նա հայտարարել է, երբ փորձել են ճշտել, թե հոկտեմբերին սպասվող քաղաքապետի ընտրություններին ինչով է աջակցելու հայրենի կուսակցությանը։ Պարոն Ղուկասյան, հոկտեմբերին սպասվող Գյումրիի քաղաքապետիընտրութուններին ինչպե՞ս եք պատրաստվում, ինչո՞վ եք աջակցելու«Հանրապետական» կուսակցությանը։ Խելագարված, խելագարված ձեզ հետ միասին պիտի մասնակցեմ․․․Այս այլասերված դաշտում ես ափսոս եմ, որ քաղաքականությամբ զբաղվեմ։ Խոսքերս հատիկ-հատիկ գրեք. Այս այլասերված քաղաքական դաշտում ես ափսոս եմ, որ քաղաքականությամբ զբաղվեմ։ Իսկ ինչո՞վ եք զբաղվելու։ Ե՞ս, արջ բռնելով։ Այսինքն՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ չե՞ք հավաքելու։ Հաջողություն, ես հեռու եմ քաղաքականությունից, նմանատիպ այլասերված քաղաքականությամբ ես երբեք չեմ զբաղվել, որովհետեւ ես այդ մարդն եմ, որովհետեւ ինձ փողեր պետք չեն, որովհետեւ էս դաշտում ես ուզում եմ ուրիշ ձեւի ապրեմ ու տենց էլ ապրել եմ։ Ինչ որ կա չկա ձեզ լինի, ես ոչ մի բան չեմ ուզում։ Ես զզված եմ բոլորից, ամբողջ էդ քաղաքական դաշտից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում