Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ սցենարի` հակառակորդի օդուժը ռմբակոծելու է Ճամբարակ քաղաքը

Հասարակություն
chambarak

Հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում կանցկացնի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Փրկարարական աշխատանքների իրականացումը զենքի կիրառման հետևանքով վնասված  բարձրահարկ շենքում» թեմայով: Ուսումնավարժության սցենարի համաձայն` հակառակորդի օդուժը ռմբակոծել է Ճամբարակ քաղաքը, որի հետևանքով վնասվել է քաղաքի X հասցեում գտնվող շենքը, կան մասնակի փլուզումներ, վիրավորներ, առաջացել է հրդեհ: Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության գործնական միջոցառումներն անցկացվելու են 8 տեղամասերում (հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 210): Ուսումնավարժության նպատակներն են`

  • կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փլուզված շենքում որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս.
  • կատարելագործել արձագանքող ուժերի փոխգործակցությունը:
Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը, ոստիկանության մարզային վարչության Ճամբարակի բաժնից 1 խումբ, ՃՈ 1 հաշվարկ, «Ճամբարակի  Առողջության Կենտրոն» ՓԲԸ աղետների բժշկության 1 խումբ, «Գազպրոմ Արմենիա», «Հայկակական էլեկտրական ցանցեր» և «Հայջրմուղկոյուղի» ընկերություններից վթարավերականգնողական 1-ական խումբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ սակրավորների 1 խումբ: ԱԻՆ