Հորդառատ անձրևներից ջրալցվել են մի քանի տներ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 2-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի մի քանի տներ հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են:
Դեպքի վայր է մեկնել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
-------------------------
Ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով և քարերով
Հուլիսի 2-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացաց հորդառատ անձրևի պատճառով Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհին ջրաբերուկներ են լցվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հերմոն-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով՝ դարձնելով այն դժվարանցանելի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: