Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Նալբանդյանը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած նոր օրինագիծը (տեսանյութ)

Պաշտոնական
big_7524d704299a4d14d51cf60813e56c0c

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի հարցին Հարց. Պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հավասարության և քաղաքացիության մասին օրինագծի ընդունումը։ Էդվարդ Նալբանդյան. Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը։ Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում: