Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչիում մնացած երեխաները ՀՀ են վերադարձել հաղթանակով (տեսանյութ)

Հասարակություն
untitled

ՌԴ Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած  «ՀայԱրտ» համույթի  25 երեխաները,  48 ծնողները և մանկավարժները, ովքեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով մնացել էին Սոչիում,  վերադարձան Երևան։ Խումբը Սոչիից  նավով եկել է Բաթումի։ Այնտեղից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ,  երեխաներին, նրանց  ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով տեղափոխել  է Երևան։ Երեխաներին դիմավորելու եկած ծնողներն ու հարազատները՝ չնայած մի քանի օրերի անհանգստությանը, տոնական տրամադրությամբ դիմավորեցին միջազգային փառատոնից գլխավոր մրցանակներով վերադարձած «ՀայԱրտ» համույթին։ «Դժվարություններով, բայց հաղթանակներով ենք վերադարձել։ Երկու առաջին մրցանակ ենք նվաճել, մի քանի՝ 2-րդ։ Շատ լավ եկել, հասել ենք։ Կարևորը՝ հաղթանակած ենք եկել։ Սոչիից Բաթումի եկել ենք նավով, այնտեղից մեզ դիմավորել է մեր Տրանսպորտի և կապի նախարարության բարձրակարգ մեքենան, որը մեզ շատ լավ, բարեհաջող բերել, հասցրել է տեղ։  Իրենցից անչափ շնորհակալ ենք»,- ասում է համույթի երաժշտական խմբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։ «Վանք» պարային համույթի ղեկավար Էդգար Դանիելյանի խոսքով, երբ իմացել են  Լարսում տեղի ունեցածի մասին և տեղեկացել, որ իրենց ավտոբուսով չեն կարող վերադառնալ, արագ   կազմակերպել են ևս  երեք օր   Սոչիում մնալու խնդիրը։ Դիտեք նաև տեսանյութը