Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապ՝ հասարակության ու պաշտոնյայի միջև. ԻԱԿ-ը 15 տարեկան է (տեսանյութ)

Հասարակություն
Lianna-nkar

15 տարի առաջ մի խումբ լրագրողներ ու իրավաբաններ հիմնադրեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Կազմակերպությունը հարցումների միջոցով տեղեկատվություն է ստանում պետական մարմիններից ու այն դարձնում հանրության սեփականությունը։ 2003 թվականին ԻԱԿ-ի ջանքերով ընդունվեց ինֆորմացիայի ազատության մասին օրենքը, որից հետո պետական մարմինները պարտավորվեցին կարճ ժամկետում քաղաքացիներին տրամադրել պահանջվող ինֆորմացիան։ Բացի այդ՝ արդեն այս տարվա նոյեմբերից քաղաքացիները Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից իրենց վերաբերող տեղեկատվությունը կստանան անվճար։ Ի՞նչ է փոխել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում,  ներկայացնում է կազմակերպության ղեկավար Լիանա Դոյդոյանը. «Հասանք նրան, չնայած խնդիրները շատ-շատ են, որ կայքերում այսօր տեղեկատվություն կարող ենք գտնել շատ հանգիստ, հարցումներից արդեն պատասխաններ տրվում են, չնայած որոշ թերություններով։ Մենք հպարտանում ենք դատական նախադեպեր ստեղծելու համար, ունենալու համար այնպիսի օրենք, որ մինչ օրս փոփոխության կարիք չի եղել»։ 2001 թվականից մինչև այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից 7000-ից ավելի ուսուցում է կազմակերպվել պաշտոնյաների ու լրագրողների համար՝ տեղեկատվության հետ ճիշտ վարվելու, այն ստանալու, տրամադրելու և օգտագործելու վերաբերյալ։ Կազմակերպությունը նվաճում է համարում 60-ից ավելի դատական գործերի առկայությունը տեղեկատվության ազատության ոլորտում։