Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կազանի փաստաթղթով ազատագրված 7 շրջանները վերադարձվելու են» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Kazan-nkar

Կազանի փաստաթուղթը վտանգավոր է Հայաստանի ու Արցախի համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման այժմ բանակցվող այդ պլանի համաձայն՝ Արցախին հարակից՝ ազատագրված 7 շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղն ստանալու է անհասկանալի մի կարգավիճակ, ադրբեջանցի փախստականները վերադառնալու են Բաքվին վերադարձված տարածքներ։ Այս ամենի հետ մեկտեղ Ղարաբաղն իրավունք չի ունենալու սեփական զինված ուժեր պահել. այս մասին ահազանգում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ «Այս փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց հետո կարելի է ընդմիշտ ձեռք քաշել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության գոյության որևէ հնարավորությունից»,- հավելում է բանախոսը: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ միջազգային հանրության և Հայաստանի կողմից Կազանի փաստաթղթի դրույթները լռությամբ ընդունելը նրանց դարձնում է հանցակից Ադրբեջանի կողմից բոլոր հանցագործություններին. «Ես երբևիցե չեմ մեղադրելու միջազգային հանրությանը որևէ բանի մեջ, քանի որ նա պիտի իրազեկված լիներ խնդրի մասին, պետք է Հայաստանը թույլ չտար, որ Արցախը դուրս մղվեր բանակցություններից»։ Տիկին Ալավերդյանի համոզմամբ՝ բանակցություններից Արցախի դուրս մղման հենց առաջին օրը պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ որևէ սեղանի շուրջ  չնստեր։