Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Human Rights Watch-ը ծրագրեր կիրականացնի ՀՀ ՄԻՊ գրասենյակի հետ

Պաշտոնական
1115938_orig

Հունիսի 29-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Դամին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմիցկանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի դեմ պայքրի գործում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի դերին առնչվող հարցը: Կարեւորվել են մոնիտորինգային այցերը քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաեւ ազատությունից զրկման այլ վայրեր: Հանդիպման ընթացքում ընգծվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ լրատվության միջոցների հետ համագործակցության, նրանց գործունեությունը խթանելու կարեւորությունը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, մասնավորապես՝ միասնական օրենսդրության ընդունման, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են այսուհետ իրականացնել ակտիվ համագործակցություն՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ