Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորական ուղերձ՝ Սերժ Սարգսյանին

Պաշտոնական
serzh-bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Մեծարգո՛ Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել եւ անում եք հնարավորը նրանց շարունակական զարգացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման, հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ` Ձեր ջանքերը գնալով կկրկնապատկվեն եւ կբերեն նոր հաղթանակների` ի փառս Հայոց աշխարհի եւ նրա ժողովրդի: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք>>: