A
A
ԼՂՀ ՊՆ. Առաջնագծում պահպանվել է հանգիստ իրադրություն
Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ ՊՆ