Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

55 բեռնատար Փոթիից Նովոռոսիյսկ է տեղափոխում հայկական գյուղմթերքը

Կարևոր լուրեր Պաշտոնական
9de562b844248c6f52b1c17748e619df

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով  55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա  պարբերականությամբ, երկու ուղղություններով: Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով: Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել  վերոնշյալայլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը: Լաստանավով  «Փոթիից» Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել «Սպայկա» ընկերություն`  010 444470, 060 704444 կամ ՀՀգյուղատնտեսության նախարարություն`  055 541 968 հեռախոսահամարներով:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին