Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում եմ իմանալ՝ պապն ինչ կասի Ղարաբաղի և թուրքերի մասին». գերմանացի (տեսանյութ)

Քաղաքականություն
hraparak-nkar

Հանրապետության հրապարակում այսօր ասեղ գցելու տեղ չկար։ Ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև աշխարհի տարբեր երկրներից մարդիկ՝ Հայաստանում գտնվելով, առիթը բաց չեն թողել տեսնելու Հռոմի պապին։ Գերմանիայի քաղաքացիներից մեկն, ով մեկ տարի է՝ Հայաստանում է՝ որպես կամավոր, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Ես կաթոլիկ եմ։ Լսել էի, որ պապը գալիս է, մտածեցի, որ շատ հետաքրքիր է։ Ուզում եմ իմանալ՝ ինչ կասի Ղարաբաղի մասին, թուրքերի մասին»։ «Արցախ» վերտառությամբ շապիկներով հրապարակում էին նաև Արցախի տասնյակ քաղաքացիներ։ «Այստեղ հերոսների երեխաներն են։ Այս այցելությունը կարևոր է մեզ համար, երեխաների մայրերի համար, որովհետև մենք ուզում ենք՝ Հռոմի պապն իր աղոթքով խաղաղություն բերի նրանց սրտերին։ Մենք բոլորս ցանկանում ենք՝ աշխարհը հասկանա, որ Արցախը խաղաղ ժողովուրդ է և պայքարում է խաղաղության համար»,-ասաց արցախցի մի կին։ «Ես այստեղ եմ 10 ամսով։ Իսկապես մեծ միջոցառում է Երևանում»,-շեշտեց գերմանացի մի երիտասարդ։ Ռուսաստանից ժամանած Արմեն անունով մեր հայրենակիցն էլ ասաց. «Ես կասեի փառք պապին և փառք մեր ժողովրդին։ Սա մեզ համար մեծագույն արժեք է։ Ամբողջ աշխարհով մեկ մեզ թող ճանաչեն, տեսնեն, զգան։ Ես հպարտ եմ և հպարտության սահման այլևս գոյություն չունի»։