Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պապի տված օրհնված խաչը ես սրբությամբ կպահպանեմ» (տեսանյութ)

Հասարակություն
13514449_1152546064808824_662069961_n

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները վաղ առավոտից փակ էին. հուշահամալիր էր այցելելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը: Մինչ նրա գալը հուշահամալիրում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում՝ եկան եւ դեպի հուշահամալիր տանող ճանապարհի երկայնքով կանգնեցին հայորդաց տան սաները՝ սպիտակ, դեղին, մանուշակագույն վերնաշապիկներով, որոնց վրա անգլերեն գրված էր՝ «Ֆրանցիսկոս Պապ»: Նրանց ձեռքերին կար նաեւ Հայոց ցեղասպանության սրբադասված անմեղ զոհերի խճանկարը: Ի դեպ, հուշահամալիր բերվեց նաեւ խճանկարի ավելի մեծ պատկերը:   Երեխաներին համակարգում էր հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:   13515407_1152546031475494_955384540_n 13536104_1152546094808821_404476503_n Հուշահամալիր եկան նաեւ բազմաթիվ հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ՝ բարեգործ-գործարար Ռուբեն Վարդանյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը եւ այլոք: 13514495_1152545838142180_725069567_n Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հուշահամալիր եկավ օրակարգով նշված  ժամին՝ Սերժ Սարգսյանի ու նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ հոգեւոր դասի ուղեկցությամբ: 13514268_1152545724808858_1497997947_n Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը նախ կանգ առավ ծաղկեպսակի առջեւ, աղոթեց, ապա միայն իջավ անմար կրակի մոտ, որտեղ Գարեգին Բ-ի հետ միասին անցկացրին հատուկ աղոթքի արարողություն: 13521077_1152545751475522_1145223132_n Այնուհետեւ Ֆրանցիսկոս 1-ինը գրառում կատարեց հյուրերի գրքում, որից հետո հանդիպեց Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներին եւ նրանց նվիրեց Վատիկանից բերված օրհնված խաչեր: «Ա1+»-ի հետ զրույցում նրանցից Ալիսա Մկրտչյանն ասաց, որ Հռոմի պապն իրենց ցավակցել է, հայտնել իր զորակցությունը. «Պապի հետ հանդիպումն իմ երջանիկ օրերից ամենաերջանիկ օրն էր: Ամբողջ մարմնով ես դողում էի: Նրա տված օրհնված խաչը ես սրբությամբ կպահպանեմ»: hushahamalir Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Ցեղասպանության հուշահամալիրից հեռացավ իր փոքրիկ, սպիտակ մեքենայով, որին հաջորդեց անվտանգության մեքենաների շարասյունը: