Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տավուշի մարզում անցկացվել է հերթական դիտարկումը

Պաշտոնական
6-10

Հունիսի 22-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից ՀՀ Տավուշի մարզում` Չինարի բնակավայրի հատվածում, անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը: Տեսողական շփման և ռադիոկապի միջոցով անցկացված դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկմանը հաջորդած բրիֆինգի ընթացքում սամանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել իրենց մտահոգություններն այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը: ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել նաև ադրբեջանական կողմից արձանագրված խախտումների վիճակագրությունը: 3   4   5   6   7   8   9