A
A
Ներքին Շենգավիթի փողոցներից մեկում խորը ճաքեր են առաջացել
Հունիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել փլվացք (մոտ 1մ շառավղով և 4մ խորությամբ). տուժածներ չկան, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում` մայթին, առաջացել է անցք (արտաքին բացվածքը` մոտ 1մX0.5մ, խորությունը` մոտ 3մ, լայնությունը` 3մ), հարակից ճանապարհին (մոտ 2մ տարածքով) առկա են շրջանաձև ճաքեր: Տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը: