Նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարություն. Լավրով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևն իրենց հավատարմությունն են հայտնել ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակի նորմալացմանը և համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Բացի նրանից, որ մենք նախանշել են բանակցային գործընթացի ակտիվացման կոնկրետ քայլեր, նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարություն, որում հաստատվում է նրանց հավատարմությունը շփման գծում իրավիճակի նորմալացման հարցում, ինչպես նաև այն պարունակում է համաձայնություն ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին, ովքեր աշխատում են հակամարտության գոտում: Հավատարմություն է հայտնվում նաև հակամարտության քաղաքական կարգավորման համար կայուն առաջընթացի պայմանների ստեղծման հարցում», ասել է Լավրովը: