ԵԽԽՎ պատգամավորին Արցախում ներկայացվել են ռազմական ագրեսիայի հետևանքները
Հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի անդամ, Պիետ դե Բրույնին, ով Արցախ էր ժամանել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Երկուստեք ընդգծվել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելելու կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և այն ճիշտ գնահատելու համար։ ԼՂՀ ԱԳՆ