Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ
Աջակցիր «Ա1+»-ին
Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Զրույցի ընթացքում քննարկեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության մի շարք հարցեր, անդրադարձ արվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությանը։
ԱԳՆ