Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված զինծառայողի ընտանիքը բնակարան կստանա

Հասարակություն
rqBV5Iqkz94

Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը բնակարան կստանա: Երեւանի ավագանին հունիսի 24-ին կայանալիք նիստում որոշելու է Երևան համայնքի սեփականությունը համարվող Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.16՝ 60.63 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել Գրիգորի մորը՝  Անահիտ Հարությունյանին եւ եղբորը՝ Սերյոժա Հարությունյանին։ Զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքն առանց իրավահաստատող փաստաթղթերի բնակություն էր  հաստատել Գաջեգործների փողոցի  վթարային շենքի բնակարանում, որը ենթակա է ազատման։ 19-ամյա    Գրիգոր  Հարությունյանը դեպքից  8 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Նա այն շարքային զինծառայողներից էր, ում ինքնությունը պարզվել էր Ադրբեջանի հետ դիակների փոխանակման արդյունքում: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Գրիգորին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով: