Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ հարցերով կարելի է դիմել կառավարության թեժ գծին

Կարևոր լուրեր Հասարակություն
5c28706e08e6b01fa3ef19a99c4c35b9

Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով: Թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման և նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաև դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների և բողոքարկման կարգի հետ կապված բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում: ՀՀ կառավարություն