Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ վաղվանից

Կարևոր լուրեր Պաշտոնական
4dc6282f0805b52799c31ba19c7ed756

Ճանապարհային երթևեկության բարելավման և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2016 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած միակողմանի երթևեկության հատվածում կփոխվի երթևեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց, իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու և Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթևեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն: նկարրր