Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական ահաբեկչությունը՝ Ֆրանսիայում

Քաղաքականություն
160613225250_paris_police_624x351_afp_nocredit

Այս գիշեր Փարիզի արվարձաններից մեկում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել։ Անհայտ անձը դանակի 9 հարված է հասցրել ոստիկանին, ապա պատանդ վերցրել նրա կնոջն ու փոքրիկ երեխային։

Մինչ հատուկ ջոկատայինները կվնասազերծեին ահաբեկչին, վերջինս հասցրել է սպանել ոստիկանի կնոջը, իսկ ոստիկանը մահացել է դանակի հարվածների արդյունքում։

Ահաբեկիչը, որ բղավել է «Ալլահ աքբար», սպանվել է։ Մանկահասակ երեխան փրկվել է։

Այսօր առավոտյան ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետություն խմբավորումը: Ահաբեկչության փաստի առթիվ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրելու: Մեկ օր առաջ էլ Իսլամական պետությունը ստանձնել էր ԱՄՆ-ի Օռլանդու քաղաքում գեյ ակումբի վրա հարձակման պատասխանատվությունը: Ահաբեկչի հրաձգության հետեւանքով 50 մարդ մահացել էր։ Ավելին՝ այստեղ