Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը ԱԺ-ում կոչով է հանդես եկել (տեսանյութ)

Քաղաքականություն
aj12

ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ ուշադիր լսել է բոլոր ելույթները. «Ու հիմա տեսնում եք լուսատախտակի վրա ԱԺ մեծամասնությունից հերթագրվել է միայն մեկ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը: Դա նշանակում է, որ ԱԺ մեծամասնությունը կարողացել է իր ներսում քննարկել, նորից վերլուծել, ու այսպես գնում ենք առաջ»: Ըստ նրա՝ երբ հարց տվողները հարց էին տալիս, ու նրանք հիմնականում ընդդիմությունից էին, զեկուցողը կարողանում էր ժամանակին պատասխանել. «Մեզնից ոչ բոլորն են ֆինանսիստներ: Սա ասելով ոչ թե վարկաբեկում եմ ԱԺ-ն, այլ ուզում եմ ասել, որ պետք է քաղաքական լուծում տալ»: Նա նաեւ հատարարեց, որ իշխանությունները կարողացել են հաջողությամբ դիմակայել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին. «Հավաստիացնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք՝ երկրում կուտակված խնդիրների լուծման համար: Կոչ եմ անում հաստատել բյուջեն ու աջակցել կառավարությանը՝ ծրագրերի իրականացման գործում»: