Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Էնֆիաջյան. եթե Հայաստանից ուղևորվելը մատչելի է, ինչու են մարդիկ Վրաստանից մեկնում (տեսանյութ)

Քաղաքականություն
97b35b5f3a5d3a18691f237d629fe6b8

Խնդիրն արդեն ունի տարիների պատմություն և ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում օդային ճանապարհով ուղևորափոխադրումներ իրականացնելը գտնվում է գրեթե բարձիթողի վիճակում: Այն առավել սուր է արտահայտվում տուրիստական շրջանում, երբ մեր հայրենակիցները բախվում են մի շարք ֆինանսական անհամաչափ խոչընդոտների և ստիպված են արտերկիր ուղևորվել Վրաստանից: Հարցը գրավոր տարբերակով արդեն ուղարկել եմ կառավարություն և պատասխանը ստանալուն պես կտեղեկացնեմ: Խնդրին հետամուտ եմ լինելու, քանի որ վարվող «Բաց Երկնքի» քաղաքականության արդյունքում մեր հայրենակիցները ստիպված են հարևան երկրի օդային տարածքից օգտվել: