ԵԽ-ը կոչ է արել Ադրբեջանին՝ վերջ դնել ատելության խոսքի մշտական կիրառմանը
Եվրոպայի Խորհրդի՝ Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովը (ECRI) իր այսօր հրապարակած զեկույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում անկախ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատման լայնածավալ բռնի գործողությունների կապակցությամբ: Դրա արդյունքում, խոցելի խմբերը չեն կարող դիմել հասարակական կազմակերպությունների օգնությանը՝ ադրբեջաբական ռասիզմի, ատելություն սերմանող լեզվի և խտրականության դեպքերի հետ կապված: Չնայած Ադրբեջանում էթնիկ հողի վրա ատելության հետևանքով իրականացված բռնության հանցագործություններ տեղի չեն ունեցել վերջին հինգ տարիների ընթացքում, քաղաքական գործիչները,կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են օգտագործել ատելություն սերմանող լեզու: Հայ սպային Բուդապեշտում սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին 2012 թվականին ներում շնորհելը, ազատելն ու պարգևատրելը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում ռասիստական հանցագործություններ նախապատրաստողների համար: Զեկույցը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել ատելության խոսքի մշտական կիրառմանը և փոխարենը խթանել փոխադարձ հասկացողությունն ու վստահությունը: