Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Քաղաքականություն
LXH-kar

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱՎԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են. - կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին, - դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: ԼՂՀ Ազգային ժողովի՝ «Հայրենիք» «Ժողովրդավարություն» «Դաշնակցություն» եւ «Շարժում - 88» խմբակցություններ 06 հունիսի, 2016թ. ք.Ստեփանակերտ