Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է ցույց տալ, որ Սամվել Բաբայանը պետք չէ»

Քաղաքականություն
95621b0d5be80103b48f143ea4a1a323

ՀՀ 3-րդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Պաշտպանության ոլորտի վերջին ձերբակալություններին. Ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ, որովհետև` 1. Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ: 2. Պետք էր բոլորին ցույց տալ, որ բանակը կարգի բերելու համար մեզ Սամվել Բաբայանը պետք չէ: 3. Կառավարության հակակոռուպցիոն արշավը զոհեր է պահանջում: 4. Քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված բոլոր թերացումները պետք էր ջարդել միջին օղակի գլխին, որ մոռացվեր գլխավորը: 5. Քաղաքական պայքարի շրջանակներում ձեռնտու էր հարվածել հենց այս ոլորտի ղեկավարին` բռնելով ու վախեցնելով նրա ենթականերին:

Կա՞ն արդյոք այլ վարկածներ: Այո: Հնարավոր է, այս մարդիկ պարզապես մեղավոր էին, և իրավապահները մինչ այս չգիտեին նրանց մեղքերի մասին: Հնարավոր է իրավապահները դեռևս անտեղյակ են նաև այլ ոլորտներում նմանատիպ չարաշահողների մասին: Իսկապես շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո` խորհրդարանական ընտրություններից առաջ: