A
A
Քաղծառայողների հարցը՝ աշխատաժողովի թեմա
Հունիսի 2-3-ին Երևանում կանցկացվի «Համալրման և ընտրության գործընթացը քաղաքացիական ծառայության համակարգում» թեմայով երկօրյա աշխատաժողով։ Այն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի TAIEX գործիքի համագործակցությամբ։ Նպատակն է՝ Հայաստանում 2016-19թթ մեկնարկած քաղաքացիական ծառայության բարեփոխումների համատեքստում քննարկել քաղաքացիական ծառայության ոլորտում համալրման և ընտրության կառուցակարգերը եվրոպական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցներն ու հնարավորությունները։