Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կորցրել ենք նաև գյուղ». Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
zara-1

«Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ մենք ընդամենը 800 հեկտար ենք կորցրել, խոսում է այն մասին, որ մենք շարունակելու ենք նահանջել»,- ԱԺ բրիֆինգների ժամանակ քիչ առաջ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ «Տեղի է ունեցել դավաճանություն, մեր առաջխաղացումը կասեցվել է Հայաստանի կողմից և դեռ հայտարարվում է, որ 800 հեկտարը նշանակություն չունի,-շարունակում է տիկին Փոստանջյանը։- Այս գործընթացը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի միջոցով։ Եվ մեր զինվորների շնորհիվ խախտվեցին դավաճանների պլանները, որ պատրաստ ենք տարածք հանձնել։ Ամենակարևոր սպառնալիքը հայ ժողովրդի համար մնում է Սերժ Սարգսյանը, որովհետև ինքը սպասարկում է հող հանձնելու քաղաքականությունը։ Մենք ունենք ոչ միայն կորցրած տարածք, այլև մենք կորցրել ենք գյուղ։ Անվտանգության կորուստ ենք ունեցել, որը մեզ դարձրել է խոցելի»։