Ինչո՞ւ է վերջին մեկ տարում 10,000 ՓՄՁ լուծարվել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե սկսվում է պայքար կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ, առայժմ այդքան էլ ոգեւորիչ չէ։ Հատկապես ելույթի հատվածը՝ սեղմ ժամկետներում առաջարկներն ուղարկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային հասցեին. «Դրա համար, 3 շաբաթում գտնել լուծումներ ու տրամաբանական առաջարկներ տալ, ես համարում եմ ոչ ռեալիստական»,-ասում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Առաջ գնալու համար պետք է պարզել արատավոր բոլոր կողմերը: Վերջին մեկ տարում մոտ 10 հազար ՓՄՁ է լուծարվել, իսկ պատճառներն անհայտ են. «Ոչ մեկ չի մտածում վերլուծել՝ ի՞նչն է պատճառը՝ կոռուպցիան է, մոնոպոլիան է, օլիգարխիան է: Մի վերլուծություն ենք արել, եւ 51 տոկոսը գործատուների նշել էին, որ իրենց տնտեսական զարգացման տեսանկյունից՝ կաշառակերությունը խոչընդոտ է»: Մրցակցային դաշտի հաստատումը օդի եւ ջրի նման անհրաժեշտ է մասնավոր ընկերություններին: «Ցանկալի է , որ լինի շուկայական հարաբերություններ եւ դրանցից ավելի լավ առաջարկներ ներկայացնող կազմակերպությունները կարողանան թե լավ գնային, թե տեխնիկական առաջարկներ ներկայացնողին»,- ասում է «Էլեկտրասեվկավմոնտաժ» ընկերության տնօրեն Տիգրան Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում