Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բունդեսթագի պատգամավորը անդրադարձել է ԼՂ հակամարտության խնդրին

Պաշտոնական
cdc7fe09-b662-4129-b264-dc0eec9fde50

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Գերմանիայի քաղաքական ուժերի միջեւ կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունն Արցախի համար՝ արժեւորելով այն Գերմանիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ