Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդեվազի հողերը կօտարվեն Ամուլսարի համար. ԷկոԼուր

Տնտեսություն
051800135737

ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում պատրաստվում է Ամուլսարի ծրագրի իրականացման համար Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի  ֆիզիկական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերի նկատմամբ ճանաչել ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ: Տարածքների ձեռքբերող «Գեոթիմ» ՓԲԸ-ն է: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը սահմանվում  է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս: Սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Վայոց ձորի մարզպետարանն է: Ամուլսարի ծրագիրն իրականացնում է «Lydian International» ընկերությունը ի դեմս իր «Գեոթիմ» դուստր ընկերության: Ամուլսարի ծրագրի շրջանակներում բաց եղանակով շահագործվելու է Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը: Իսկ հանքաքարից ոսկին կորզվելու է Գնդեվազ համայնքի վարչական տարածքում կառուցվող կույտային տարրալվացման հարթակում ցիանիդի միջոցով: Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի վարչական սահմանների որոշ տարածքում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրով «Գեոթիմ» ՓԲԸ կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ, սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումներ: Հիմնվելով դրանց վրա, Ծրագիրը նախատեսում է սկսել Ծրագրի ենթակառույցների շինարարությունը 2016թ. գարնանը՝ ներդնելով ԱՄՆ 370,000,000 դոլար:  Նախատեսվում է ոսկու կորզումն իրականացնել Գնդևազի տարածքում գտնվող տարրալվացման հարթակում:  2015  թվականին նշված տարածքից Ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարրալվացման հարթակի տարածքում: Այս հատվածում տեղակայված հողատարածքները պետք է մատչելի լինեն շինարարական աշխատանքները ժամանակին և պատշաճ ձևով սկսելու համար: Շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում, որի ժամանակ համապատասխան տուրքեր և վճարումներ կկատարվեն ՀՀ պետական բյուջե: Միևնույն ժամանակ, շինարարության և դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում կիրականացվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ: Ներկայումս 4 հողակտորներ (որոնք պատկանում են երեք սեփականատերերի) դեռևս ձեռք բերված չեն Ընկերության կողմից, հողի սեփականատերերի անհամաձայնության պատճառով, որոնք գտնվում են ենթակառույցների համար նախատեսված տարածքի կենտրոնական մասերում. դրանք ձեռք չբերելու դեպքում շինարարական աշխատանքները չեն կարող լրիվ ծավալներով սկսվել՝ խոչընդոտելով Ծրագրի իրականացման ընթացքը: Մանրամասներն՝ այստեղ